ՀԱՊԿ խաղաղապահները իրավունք կունենան մասկացելու իրենց պատասխանատվությունից դուրս գտնվող գոտիներում անցկացվող գործողություններին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գեննադի Նեվիգլասը:
«Մեր խաղաղապահական կոնտինգենտը ձեւավորված եւ պատրաստված է: Հոկտեմբերին մեծ վարժանք կանցկացվի: Խաղաղապահական ուժերը հասունության քննություն կհանձնեն ՄԱԿ համապատասխան կոմիտեի ներկայացուցիչներին, ինչից հետո իրավունք կստանանք մասնակցելու մեր պաստախանատվությունից դուրս գտնվող գոտիներում անցկացվող գործողություններին»,-նրա խոսքը փոխանցում է բելառուսական «ԲԵԼՏԱ» գործակալությունը:
Նեվիգլասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում ստեղծվել են Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր, որոնց ներառում են ավելի քան 26 հազար մարդ: ՀԱՊԿ մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:





























