Իսպանացի լրագրողը փորձել է պարզել, թե որն է պատճառը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի կապի մասին խոսակցություններն այդպես էլ չեն դադարում:

Նրա կարծիքով, դրան նպաստում է հենց Կաբաեւան, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Պուտինն այսօր Ռուսաստանի ամենանախանձեի փեսացուն է: «Ռուսաստանի նախագահը չամուսնացած է մնում, առնվազն իրավական առումով»,-այսպես է սկսվում է El Mundo-ի հոդվածը, որը վերահրապարակել է InoPressa-ն:

Լրագրող Խավիեր Կոլասի ներկայացմամբ՝ Պուտինի ամուսնալուծությունից հետո Կաբաեւայի հետ նրա կապի մասին խոսակցություններն ամեն շաբաթ նոր ուժով են տարածվում: Նրա խոսքով՝ դրան նպաստում է հենց Կաբաեւան, որը ամեն անգամ հարցազրույցներ է տալիս եւ հայտարարում, որ մինչեւ ականջները սիրահարված է խորհրդավոր պարոնի հետ, որի անունը ինչ-ինչ պատճառներով չի կարող ասել:

Այդ խոսակցությունների տարածման մյուս պատճառն, ըստ իսպանացի լրագրողի, այն է, որ Պուտինը ռուս կանանց աչքում շատ գրավիչ է: Հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցի կանանց յուրաքանչյուր  6-րդը պատրաստ է ամուսնանալ Պուտինի հետ: