ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի շրջանակներում, սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ
պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի հետ եւ մանրամասն քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն վերաբերյալ, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին։
Նույն օրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների, Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:





























