ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիայի քիմիական զենքի մասին բանաձեւի կատարման պատասխանատվությունը տարածել ոչ միայն սիրիացիների, այլեւ այն պետությունների վրա, որոնք օգնում են սիրիացի ընդդիմադիրներին:

 «Բոլոր երկրները պարտավոր են կատարել բանաձեւի պահանջները, այդ թվում Սիրիայի հարեւան պետությունները, որոնք օգնում եւ ապաստան են տալիս ահաբեկիչներին», - նրա խոսքերն է փոխանցում ՍԱՆԱ-ն:

Ալ Ջաֆարին ընդգծել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները պատասխանատվություն են կրում այդ բանաձեւի առաջ:

Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ինտենսիվ բանակցությունների արդյունքն էր: Դրա հիմքում ընկած էր սեպտեմբերի սկզբին Ժնեւի հանդիպման  ընթացքում  ձեռք բերված համաձայնությունը: