Անդադար մարզումները բալետի պարուհիների ուղեղում կառուցվածքային փոփոխությունների են հանգեցնում: Շարժումները  համակարգող ուղեղային հատվածները չափազանց  թույլ են արձագանքում մարմն պտույտների մասին ուղեղից եկող ազդանշաններին, ինչը թույլ է տալիս առանց դժվարության հավասարակշռությունը պահել պիրուետների ընթացքում: Նման եզրահանգում կատարել են բրիտանացի բժիշկները՝ գլխապտույտի բուժման մեթոդներին նվիրված հոդվածում:

The Raw Story-ն հայտնում է, որ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները մութ սենյակում պտտվող բազկաթոռների միջոցով փորձարկում են կատարել: Դրանց վրա նստեցրել են նույն տարիքի եւ ֆիզիկական պատրաստվածությամբ բալետի 29 պարուհիների եւ  20 թիավար-մարզուհիների:

Երբ բազկաթոռը կանգ էր առնում, մասնակիցները պետք է սեղմեին ձայնային հատուկ կոճակը եւ պահեին այնքան ժամանակ, քանի դեռ գլխապտույտ էին զգում: Բալետի պարուհիների մոտ գլխապտույտը շատ ավելի արագ է անցել, հայտնում է Russia Today-ը:

Գլխապտույտի պատճառն այն է, որ պտույտների դադարեցումից հետո վեստիբուլյար ապարատի ռեցեպտորներից  ազդակները շարունակում են ստացվել:

Տարիներ շարունակ պարապելուց հետո բալետի պարուհիների ուղեղը հարմարեցվում է հավասարակշռությունը կորցնելու մասին ազդակները ճնշելուն:

Ըստ վիճակագրության՝ քրոնիկ գլխապտույտ է ունենում մոլորակի ամեն չորրորդ բնակիչը: