Մեծ Բրիտանիայում բռնաբարության կասկածանքով կալանավորվել է Պահպանողական կուսակցության փոխնախագահ Ալան Լյուիսը, հաղորդում է The Guardian-ը:
Ենթադրյալ զոհը պնդում է, որ Լյուիսը բռնաբարել է իրեն 1960-ական թվականներին, Մանչեսթերի արվարձաններից մեկում, երբ ինքը դեռ դեռահաս է եղել, հաղորդում է Lenta.ru-ն:
75-ամյա Լյուիսը արդեն գրավի դիմաց ազատ է արձակվել: Տուժածին ոստիկանությունում անհրաժեշտ օգնություն ու աջակցություն են ցուցաբերել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Լյուիսի կուսակցությունը, որի առաջնորդը երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնն է, հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:
Լյուիսի կալանավորման մասին հայտնի է դարձել կուսակցության ամենամյա կոնֆերանսի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 29-ին՝ Մանչեսթերում:





























