Աշխարհահռչակ օպերային երգիչ, բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին հայ լրագրողներին պատմել է իր մասնագիտության առավելությունների ու թերությունների մասին: (ֆոտոռեպորտաժ)

Այս օրերին երգիչը գտնվում է Երեւանում, որտեղ սեպտեմբերի 29-ին համերգով հանդես կգա Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի հետ միասին՝  խմբավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարմամբ,  «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 14-րդ ափառատոնի շրջանակներում:

Իր ելույթի նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, երգիչը մայրաքաղաքում մամուլի ասուլիս է ունեցել, որի ընթացքում պատմել է Հայաստանի հանդեպ ունեցած սիրո ու զվարճալի միջադեպի մասին:

Երգչի խոսքով՝ ութ տարի առաջ խմբավար Կոնստանտին Օրբելյանի հետ միասին նա ժամանել էր Հայաստան, սակայն ամենեւին չէր պատրաստվում երգել:

«Բոլորն ինձ հարցնում էին, եւ ոչ ոք չէր հավատում: Ասում էին.«Դու ինձ գաղտնի ասա, ոչ ոքի չեմ հայտնի»: Ոմանք հեռանում էին, մյուսները մոտենում ու նույն բանն ասում: Արդյունքում ես ստիպված էին երգել: Ես այնքան էի համոզել Օրբելյանին, որ չերգեմ, որ նա իր հետ անգամ նոտ չէր վերցրել: Եվ երբ ես բեմ բարձրացա ու ասեցի՝ այս ու այս եմ երգելու, նա ասաց, որ նոտաներ չի բերել: Այն ժամանակ ես ստիպված էի ակապելա երգել»,- ծիծաղելով պատմում էր արտիստը:

Նա բավական ուրախ է, որ այս կրկին Հայաստանում է:

«Ես շատ սիրեցի ձեր երկիրը, եւ ես ողջ աշխարհում շատ հայ ընկերներ ունեմ... Ձեր հողը սուրբ է ինձ համար: Ես շատ ուրախ կլինեմ հանդես գալ ձեզ համար: Ես պետք երգեմ հիանալի նվագախմբի հետ, իմ ընկեր Կոնստանտին Օրբելյանի հետ: Մեզ արդեն բավական բան է միավորում... Աշխարհագրական տեսնակյունից չգիտեմ անգամ, թե քանի անգամ ենք աշխարհում շրջել միասին: Մեծ հաճույքով եմ երգելու ձեզ համար», - ընդգծել է նա:

Նա առանձնահատուկ նշել է Երեւանի գեղեցկության ու եղանակի մասին:

 «Ես տեսնում եմ, որ այստեղ մաքուր ու գեղեցիկ է, արեւոտ, մարդիկ գեղեցիկ են, լավ հագնված: Մենք Մոսկվայից ենք եկել. այնտեղ անտանելի եղանակ է»,- նշել է երգիչը:

Ընդ որում արտիստը նշել է նաեւ Երեւանի չոր կլիմայի մասին, որ պատճառով փորձերն իր մոտ չեն ստացվում:

«Ես անգամ փորձերի ժամանակ թուք չեմ կարողանում կուլ տալ»,-ասել է նա ու հավելել, որ սովոր է երգել անգամ ցուրտ եղանակին, սակայն ցուրտ ոչինչ է չոր կլիմայի համեմատ:

Ինչ վերաբերում է երգացանկին, որը հագեցած կլինի ինչպես օպերային, այնպես էլ էստրադային ստեղծագործություններով, Խվարաստովսկին ընդգծել է, որ առաջին հերթին ինքը պօպերային երգիչ է, գերադասումէ  օպերան, սակայն հանդես կգա նաեւ ռազմական երգերով:

Իր հերթին աշխարհահռչակ ամերիկացի դաշնակահար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ ու հայակական ծագմամբ խմբավար Կոնստանիտին Օրբելյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներ Ստեփան Ռոստումյանին եւ Սոնա Հովհաննիսյանին. նա դա մեծ նվեր է համարում՝ հաշվի առնելով հատկապես այն, որ հենց այժմ տոնում են իր սիրելի հորեղբոր՝ Կոնստանտին Օրբելայանի 85-ամյակը:

Դմիտրի Խվորոստովկին ծնվել է 1962թ.-ի հոկտեմբերի 16-ին Ռուսաստանում, Կրասնոյարսկ քաղաքում: Առաջին հաջողությանը նա հասել է արդեն 1989թ.-ին «Քարդիֆի երգիչ» միջազգային մրցույթում: Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ բեմերում, ինչպես օրինակ Լոնդոնի թագավորական օպերան, Քովենթ Գարդենը, Նյու-Յորքի օպերա մետրոպոլիտենը, Փարիզյան օպերան, Լա Սկալան եւ այլն: Նա առաջին օպերային երգիչն էր, ով նվագախմբի ու երգչախմբի հետ ելույթ ունեցավ Կրեմլի հրապարակից, ինչը հեռարձակվում էր աշխարհի 25 երկրներում:

Մոտ ժամանակներում արտիստը հանդես կգա Քովենթ Գարդենում եւ  Վիեննայի օպերային թատրոնում:

Հայկական ծագմամբ հայտնի ամերիկացի դիրիժոր ու դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը, ով կրում է իր հայտնի հորեղբոր անունը, Մոսկվայի կամերային նվագախմբի ու Ռուսաստանի ֆիլարմոնիայի երաժշտական տնօրենն է: 2004թ.-ին Օրբելյանը դարձավ Ռուսաստանի միակ վաստակավոր արտիստը, ով Ռուսաստանի քաղաքացի չէ:

Օրբելյանի երաժշտական նորամուտը կայացել էր 11 տարեկան հասակում՝ Սան-Ֆրանցիսկոայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին: Հայտնի Ջուլյարդյան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է  դաշնակահարի իր կարիերան՝ հանդես գալով ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում: Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի համար կոնցերտի» ձայնագրությունից հետո նա Մեծ Բրիտաիայում արժանացավ «Տարվա լավագույն կոցերտային ծրագիր» մրցանակին:

2001թ.-ին Օրբելյանը արժանացավ Էլ Այլենդի պատվո շքանշանին, որոնք ստանում են ԱՄՆ-ի մշակույթի մեջ ներդրում ունեցող էմիգրանտները:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը արդեն վաղուց հեղինակավոր է դարձել եւ Հայաստանում միջազգային մասշտաբի հռչակավոր երաժշտական իրադարձություններից մեկը:

Դրա շրջանակներում հանդես են եկել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ու խմբեր, ինչպես The King’s Singers անսամբլը, հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն. Լոնդոնի արքայական ֆիլարմոնիկ նվագախումբը, Գորան Բրեգովիչը, Ջո Կոկերն ու այլոք: