ԱՄՆ-ում հաջորդ տարվա սկզբում կբացվի խանութ, որտեղ կվաճառեն ժամկետանց մթերք: Փորձը նախաձեռնել է գործարար Դուգ Ռաուհը, ով համարում է, որ գոյություն ունի մթերքի նվազագույնը հինգ տեսակ, որոնք կարելի է օգտագործել նաեւ ժամկետն անցնելուց հետո, հաղորդում է BBC-ին:
Խոսքը եգիպտացորենի չիպսերի, շոկոլադի, ձվի, յոգուրտի ու կաթի մասին է:
Վիճակագրության համաձայն միայն ԱՄՆ-ում ժամկետն անցնելու հետեւանքով դեն են նետում մթերքի 40 տոկոսը:
Ընդ որում, ինչպես նշում են մասնագետները, որ երբեմն փաթեթավորման վրա նշված ժամկետը ոչ թե այն մասին, է, որ մթերքն օգտագործելը վտանգավոր է առողջության համար, այլ այն, որ համը սովորականից վատը կլինի:





























