Մեքենա վարելը կարող է վնասել կանացի ձվարաններին: Նման հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայի առաջատար աստվածաբաններից մեկը:Այդ կերպ շեյխ Սալեհ Լոհայդանը պատասխանել է երկրում սկսված պետական գործընթացին, որը պահանջում է թույլ տալ կանանց մեքենա վարել:
Նրա խոսքով՝ ղեկին նստած կինը վտանգում է իրեն ունենալ ի ծնե արատներով երեխա: Նա նաեւ հավելել է, որ կինը կարող է մեքենա վարել միայն այն ժամանակ, եթե իր ամուսինը վիրավոր է, կամ ինքը գտնվում է անապատում:Սաուդյան Արաբիայում օրենքը չի արգելում կանանց մեքենա վարել, սակայն, այնուամենայնիվ, նրանց մեքենա վարել չի թույլատրվում: Բանաձեւի ներքում, որը թույլ կտա կանանց մեքենա վարել, արդեն 12 000 մարդ է ստորագրել:





























