Առանց յուղայնության յոգուրտները, որոնք շատ մեծ սպառում ունեն, կարող են գիրության պատճառ դառնալ, մինչդեռ մնացած սովորական յոգուրտներն այդպես վտանգավոր չեն առողջության համար: Այսպիսի եզրահանգման են եկել Սթենդֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ անցկացված հետազոտության արդյունքում:

Ստացված տվյալներից հետո մասնագետները հայտարարել են, որ շաքարն ու հավելումները, որոնք փոխարինում են բացակայող ճարպերին նպաստում են գիրացմանը:

Գիտնականները պնդում են, որ այդ միտումը վերաբերում է բոլոր դիետիկ նախաճաշերին, աղցանային լցոններին, որոնք մարդկանց մեծ մասը համարում է ավելորդ քաշից ազատվելու լավ միջոց, ինչը սխալ է:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ առանց յուղայնության ելակի յոգուրտը կարող է միայն 2 տոկոս ճարպ պարունակել, բայց միաժամանակ նրանում կա 17 գրամ շաքար, այսինքն կանանց համար շաքարի օրական օգտագործման 1/3-ը:

Նույնկերպ վտանգավոր է եգիպտացորենի օշարակը, որը ֆրուկտոզի բարձր մակարդակ ունի (մշակված շաքարի փոխարինիչ եւ կոնսերվանտ), որը լայնորեն կիրառվում է ցածր յուղայնություն ունեցող մթերքներում՝ համը բարելավելու նպատակով: