Եղիսաբեթ 2-րդի պալատում շեֆ-խոհարարի թափուր աշխատատեղ է առաջացել: Հաջողակ թեկնածուին տարեկան կառաջարկեն 23 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Շաբաթական նա ստիպված կլինի աշխատել 45 ժամ: Նրան ներկայացվող գլխավոր պահանջներից է ֆրանսիական խոհանոցի իմացությունը եւ մեծաթիվ հյուերի, ինչպես նաեւ թագավորական ընտանիքի համար խնջույքներ կազմակերպելու կարողությունը: Խոհարարը հիմնականում աշխատելու է Բուքինգհեմյան պալատում, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Ներկայումս թագավորական ընտանիքի խոհարարական թիմը ներառում է 20 մասնագետներ: Թագուհու նախկին շեֆ-խոհարարը պատմել է, որ առօրյայում նա սիրում է ամենասովորական սնունդ՝ ջեմով սենդվիչներ, շոկոլադե տորթ եւ այլն:

Օրեր առաջ թագավորական պալատը հայտարարել է, որ «ժամացույցների պահապանի» կարիք ունի:

Բուքինգհեմյան պալատին «ժամացույցների պահապան» է հարկավոր