Նայրոբիում գրոհայինների կողմից Westgate առեւտրի կենտրոնի գրավման հետեւանքով  շուրջ 40 մարդ շարունակում են համարվել անհետ կորած: Սակայն 21 մարդու ճակատագիրը հայտնի է դարձել: Նրանցից 14-ը ողջ են մնացել եւ առանց պաշտոնական ծառայություններին տեղյակ պահելու տուն են վերադարձել: Եւս յոթ հոգու դիահերձարանում ճանաչել են:

Անհետ կորածների ցուցակում կարող են լինել ոչ միայն ահաբեկչությունից տուժածներ, հաղորդում է BBC-ին: Մարդիկ, որոնց հարազատները վերջին ժամանակներում կապի դուրս չեն գալիս, ենթադրում են, որ նրանք եւս կարող էին գտնվել Westgate-ում եւ խնդրում են նրանց անուններն ընդգրկել անհետ կորածների ցուցակում:

Փրկարարները շարունակում են աշխատել շինության ավերակներում, եւ վերջնական տվյալներ կլինեն այն բանից հետո, երբ փլատակները ամբողջությամբ կստուգեն, հաղորդել է Քենիայի Կարմիր Խաչի ղեկավար Աբաս Գուլեթը, հաղորդում է NEWSru.com-ը:

Առայժմ սպանվածների ցուցակում 67 հոգու անուն է, որից վեցը զինվորական են: Վիրավոր է 200 մարդ: Չեզոքացվել են հինգ գրոհայիններ, 9-ին ձերբակալել են ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով:

Սոմալիական «Աշ-Շաբաբ» իսլամիստական կազմակերպության գրոհայինները սեպտեմբերի 21-ին գրավել էին Քենիայի մայրաքաղաքում գտնվող առեւտրի կենտրոնը, որտեղ չորս օր շարունակ պահում ու տանջում էին պատանդներին: