Օհայոյի համալսարանի ամերիկացի հետազոտողներն ապացուցել են, որ մի քանի ավել կիլոգրամ քաշը երկարացնում է կյանքը: Եթե 50 տարեկանում մարդը մի քանի կգ ավել քաշ ունի, ապա դա հնարավորություն է տալիս 15 տարի ավել ապրել իր այն հասակակիցներից, որոնք իդեալական քաշ ունեն:Գիտնականներն այդ երեւույթը մեկնաբանում են կայունությամբ:

Մարդիկ, ովքեր պարբերաբար ավելացնում կամ կորցնում են քաշը, օրգանիզմը սթերսի են ենթարկում, ինչը չես ասի այն մարդկանց մասնի, ովքեր կայուն քաշ ունեն: Առավել վտանգավոր խմբում են հայտնվել մարդիկ, որոնք արդեն տառապում են ճարպակալմամբ եւ տարիքի հետ ավել քաշ են ձեռք բերում, հաղորդում է GlobalSciense.ru-ն:

Այսպես, փորձի ենթարկված 50 եւ ավելի տարեկան մարդկանց 7.2 տոկոսի մոտ հայտնաբերվել էին լուրջ հիվանդություններ եւ մահացու դեպքեր, ինչը հարուցել էին ոչ միայն ճարպակալումը, այլ նաեւ քաշի նոր ավելացումը: Այն մասնակիցները, ովքեր փորձում էին կայուն քաշ պահպանել, ավելի հազվադեպ էին մահանում: