21-ամյա լեհ Աննա Լիսեւսկան փառք է բերել նրա շնորհիվ, որ ցանկություն է հայտնել համաշխարհային ռեկորդ սահմանել զեքս-զուգընկերների հարցում: Նա հայտարարել է, որ ցանկանում է իր «նվաճումը» գրանցել Գինես ռեկորդների գրքում՝ 100 000 զուգընկեր ունենալուց հետո:
Նա մտադիր է իր ցանկությունն իրականություն դարձնել քսան տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տղամարդու վրա միջինում ծախսելով օրական քսան րոպե: Տվյալ պահին նրա «զինանոցում» գրանցված է 424 տղամարդ: Եթե անգամ նա ամսական 140 զուգընկեր ունան, միեւնույն է իր նպատակին կհասնի 80 տարում, հաղորդում է «Gorod55.Ru»-ն: Նա մտադիր է տղամարդկանց առավելագույն քանակության հետ սեռական հարաբերություններ ունենալ նախ Լեհաստանում, ապա իր հայացքն ուղղել դեպի արտերկիր: Նա արդեն հրավերներ ստացել է Իրաքից եւ Լիբանանից, իսկ Եգիպտոսն ու Հորդանանը չեն ցանկացել գործ ունենալ «կասկածելի ռեկորդի» հետ: Facebook-ում նա արդեն ունի 80 000 երկրպագու, որոնք դեմ չեն օգնել Աննային հասնելու իր նպատակին:





























