Նորվեգիայի կառավարությունը կձեւավորվի Պահպանողական կուսակցության եւ Առաջընթացի աջ կուսակցության կողմից, որի անդամ է եղել նաեւ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը: Այս մասին հաղորդել է պահպանողականների առաջնորդ Էռնա Սուլբերգը: Քրիստոնեական ազգային կուսակցությունն ու Լիբերալ կուսակցությունը հրաժարվել են համագործակցել աջերի հետ:
Այսպիսով, Առաջընթացի կուսակցությունը 1970-ականներից ի վեր առաջին անգամ է հայտնվում երկրի կառավարության կազմում: Չնայած որ Քրիստոնեական ազգային կուսակցությունն ու Լիբերալ կուսակցությունը հրաժարվել են մասնակցել կոալիցիային, նրանք ապագա կառավարության հետ համաձայնագիր են ստորագրել, որ իրենց որոշ առաջարկներ աջակցության կարժանանան, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Local-ը:
Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունն է հաղթել
Լրատվամիջոցները՝ Օսլոյի ընտրությունների մասին. Բրեյվիկի կուսակցությունը կառավարություն է ձեւավորելու





























