Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Հունաստանի երկու քաղաքացիների, որոնց մերժել էին փոխանցել Թուրքիայում մահացած նրանց քրոջից ստացած ժառանգությունը:
Դատարանի ճռի համաձայն՝ Ֆոկաս եղբայրներին պետք է տրամադրվի հինգ մլն եվրո որպես նյութական և բարոյական փոխհատուցում և 15 հազար եվրո՝ ծախսերի և ուշացումների համար, հաղորդում է «Hurriyet Daily News»-ը: Հայցվորները հայտարարել էին, որ չեն կարողացել Թուրքիայում ժառանգել իրենց քրոջ ունեցվածքն ազգային պատկանելության պատճառով: Այսօրվա վճիռը վերաբերում է արդարացի փոխհատուցման հարցին:




























