Այնպիսի հզոր հակօքսիդանտը, ինչպիսին է ռասվերատրոլը, որը պարունակվում է գինու եւ կարմիր խաղողի մեջ, կարող է արգելակել ծերացումը: Այդպես էին կարծում նախկինում, սակայն այժմ գիտնականները պարզել են, որ այն սրում է բորբոքային պրոցեսները եւ ոչնչացնում ցրված սկլերոզով տառապող հիվանդների նյարդային հյուսվածքները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ռասվերատոլի անոթալայնացնող էֆեկտը, որն ազդում է անոթների ներքին մակերեւույթի բջիջների վրա, կարող է նպաստել, որ բորբոքիչ բջիջները հայտնվեն կենտրոնական նյարդային համակարգում եւ նպաստեն ցրված սկլերոզի զարգացմանը: Այս մասին հաղորդվում է American Journal of Pathology-ում հրապարակված հոդվածում: