Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում քոլեջի տարածքում հսկայական ծառ է տապալվել: Տուժել է 14 մարդ:
Ըստ նախնական տվյալների` տուժել են 12 աշակերտ եւ երկու դասախոս: 22 մ բարձրությամբ ծառն ընկել է շենքի տանիքին, որտեղ այդ պահին դասեր էին ընթանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ քոլեջի տնօրենի` դեպքի պահին ուժեղ քամի է եղել, որն էլ, հավանաբար, դարձել է ծառի տապալման պատճառ:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ հրշեջները, որոնք տուժածներին դուրս են բերել դասարանից եւ տեղափոխել հիվանդանոց:




























