Մեքսիկայի կենտրոնական Իդալգո նահանգի նավթամշակման գործարանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել, հինգը տուժել են։

Դեպքը կատարվել է արտադրամասերից մեկում անցկացվող պլանային աշխատանքների ժամանակ։ Տուժածներին ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։

Pemex պետական նավթագազային ընկերության ղեկավարությունը  տեղեկատվություն չի տարածել  պայթյունի հավանական պատճառների մասին, սակայն  վստահեցրել են, որ միջադեպը ընկերության աշխատանքի դադարեցման պատճառ չի դարձել, հայտնում է vesti.ru-ն:

Միաժամանակ, ըստ գործարանի աշխատակիցների, պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասնում է 15-ի: