Ֆլորիդայի իշխանությունները տարհանել են մարդկանց Ջեքսոնվիլ քաղաքի միջազգային օդանավակայանից: Պատճառը ոստիկանության ստացած ահազանգն է եղել, որ օդանավակայանում կասկածելի ծանրոց կա: Օդանավակայանը փապվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, բայց հետո այն բացել են:
Կասկածելի փաթեթներից մեկը հայտնաբերվել է բեռների մեջ, մյուսը՝ տերմինալում: Դրանք պատկանում են միեւնույն ուղեւորին, որը հրաժարվել էր զննում անցնել, իսկ հետո հայտարարել, որ իր ծանրոցում ռումբ կա: Ձերբակալվել եւ հարցաքննվել է երկու մարդ:
Ավելի ուշ օդանավակայանը բացվել է, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հաղորդում է РБК-ն: Այդուհանդերձ՝ որոշ ուղղություններով չվացուցակի խախտումներ են եղել: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Օդանավակայանը փակել է մոտավորապես 5 ժամով:




























