Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ եւ բռնություն չգործադրելու փիլիսոփայության ու մարտավարության հիմնադիր Մահաթմա Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես բռնության դեմ  միջազգային օր:

Գլխավոր ասամբլեայի 2007թ. հունիսի 15-ի A/RES/61/271 բանաձեւի համաձայն՝ Միջազգային օրը եւս մեկ առիթ է բռնություն չկիրառելը քարոզելու համար, այդ թվում՝ լուսավորչական եւ բացատրական աշխատանքների միջոցով: 

Հնդկաստանի միջազգային գործերով պետնախարար Անանդ Շարման, 140 հեղինակների անունից բանաձեւը ներկայացնելով Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, հայտարարել էր: «Բռնությունից հրաժարվելը մարդկության գերագույն ուժն է: Այն ամենահզոր զենքից, մարդկության ստեղծած ամենակործանարար զենքից հզոր է»,- գրված է ՄԱԿ-ի կայքում: