Հարբած վարորդը պայթեցրել է սեփական ավտոմեքենան՝ մոտակայքում փաստագրական ֆիլմ նկարահանողների տեսախցիկի օբյեկտիվում հայտնվելու համար: Facebook-ի իր էջում այդ մասին գրել է Թասմանիայի ոստիկանությունը:
Սեպտեմբերի 30-ին կատարված դեպքից անմիջապես հետո 50-ամյա իրավախախտը ձերբակալվել է: Նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,185 պրոմիլ: Պարզվել է՝ նախկինում արկածախնդրի վարորդական իրավունքը մեկ տարով արդեն վերցրել էին:
LiveLeak-ի տվյալով, որին վկայակոչում է gazeta.ru-ն, ավստրալացին մտադիր էր ոչ թե փաստագրական ֆիլմում երեւալ, այլ կատակերգական հեռուստաշոուում:




























