Վրաստանի հատուկ գործողություների ուժերի զորավարժությունների ժամանակ մահացել է կապրալ Սոսո Ժվանիան՝ Աջարիայի Գինինո քաղաքի ռազմական հրաձգարանում։
Մարտի 23-ին Ժվանիան հրազենից պատահաբար ստացած ծանր վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է Բաթում, որտեղ նրան անմիջապես վիրահատել են։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել զինվորականի կյանքը։ Կապրալի դին արդեն տեղափոխել են Զուգդիդի եւ հանձնել ընտանիքին։
Դեպքի առթիվ ձերբակալվել է մի զինվորական։ Գործը հետաքննում է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը։



























