Հնդկաստանում խոշոր ավտոպատահարից զոհվել է 28 մարդ, որոնցից 13-ը՝ երեխաներ: Վթարը տեղի է ունեցել Ասամ նահանգի Գաուհաթի քաղաքից 160 կմ հեռվում:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը», Associated Press-ը վկայակոչելով, հայտնում է, որ Արեւմտյան Բենգալ ուղեւորված բեռնատարը բախվել է երկու փոքր ավտոբուսների, որոնք աղյուսագործական գործարանի աշխատակիցների էին տեղափոխում: Աշխատակիցների թվում կային կանայք, որոնք երեխաներին հետներն աշխատանքի էին տարել:

Արդյունքում երկու ավտոբուսներն էլ դուրս են նետվել ճանապարհից եւ գլորվել: Բեռնատարի վարորդի ճակատագիրն անհայտ է. նրա մարմինը չեն գտել: