Պակիստանի հյուսիսարեւմտյան հատվածում տեղակայված թալիբների կայանում հոկտեմբերի 3-ին մահապարտ-ահաբելիչն ինքն իրեն պայթեցրել է: Առնվազն 12 մարդ զոհվել է, նվազագույնը ութ մարդ՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press-ը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ ահաբեկչության զոհ է դարձել 15 մարդ:
Մահապարտն ականապատ ավտոմեքենայով մոտեցել է դաշտային հրամանատար Նաբի Հանաֆիի շտաբին եւ գործի գցել պայթուցիկը: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ որոտը լսելի է եղել մի քանի կիլոմետրից:
Դաշտային հրամանատարը թալիբ չէր, հակառակը՝ նրանց դեմ էր պայքարում: Դեռ հայտնի չէ՝ տուժել է նա, թե ոչ: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատում ահաբեկչության փաստը:
Պակիստանի հյուսիս-արեւմուտքում վերջին ահաբեկչությունները կատարվում են «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» շարժման հետ խաղաղ բանակցություններ սկսելու իշխանությունների մտադրության ֆոնին: Թալիբներն ի պատասխան հայտարարել են, որ կբանակցեն, եթե հյուսիս-արեւմուտքից դուրս բերվեն կառավարական զորքերը եւ բոլոր թալիբներն ազատվեն բանտից:




























