Հեղեղների պատճառով տուժել է Թայլանդի Պատայա հանգստավայրը: Այնտեղ մի քանի ափ ջրածածկ է: Վնասվել են նաեւ մեքենաները եւ ցածր շենքերը:
Պատայա հանգստավայրում հորդառատ անձրեւների հետեւանքով ավազը լցվել է օվկիանոս: Ափի որոշ հատվածներ պարզապես անհետացել են:
Հանգստավայրի իշխանությունները հաշում են վնասները, հայտնում է dni.ru-ն:
Ջրի մակարդակը եղել է մեկ մետրից բարձր, ջրհեղեղները վրա են հասել ոչ միայն ծովափերում: Տապալվել են բազմաթիվ ծառեր, ճանապարհները ջրով են ծածկվել, վնասվել է 20 մեքենա:
Ուժեղ անձրեւներ են սպասվում նաեւ երկրի կենտրոնական հատվածում՝ ներառյալ Բանգկոկը, ինչպես նաեւ հարավում եւ արեւելքում, այդ թվում նաեւ Չոնբուրի եւ Ռայոնհե զբոսաշրջային նահանգներում: Ըստ Թայլանդի օդերեւութաբանների՝ երկրում հորդառատ անրձեւները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 5-ը:




























