Ռուսաստանի իշխանությունները պետք է կողմնորոշվեն, թե տնտեսության որ ոլորտներում պետք է աշխատեն ներգաղթյալները: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այնուամենայնիվ, պետք է կողմնորոշվել ներգաղթյալների համար որոշակի գործունեության տեսակների հարցում»,-Պուտինին մեջբերում է «Ինտերֆաքսը»: Նա նշել է, որ որոշ ճյուղերում իսկապես անհնար է աշխատել առանց կողմնակի ուժի աջակցության: Միեւնույն ժամանակ շինհրապարակներում եւ որոշ այլ ոլորտներում օտարերկրացիների ներգրավումն անհրաժեշտ է, կարծում է Պուտինը, հաղորդում է ՌԲԿ-ն: