Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կարմիր գինին արդյունավետ է քաղցկեղի դեմ: Նրանք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել է գիտական Science Translational Medicine ամսագրում:
Խոսքը կարմիր գինում առկա ռեսվերատրոլ նյութի մասին է: Հաղորդվում է, որ մարդու օրգանիզմի կողմից յուրացումից հետո այն արդյունավետորեն հակազդում է քաղցկեղային բջիջների աճին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ավելի վաղ դա հնարավոր չէր պարզել, քանի որ ռեսվերատրոլը շատ արագ է մշակվում մարդու օրգանիզմում:





























