Քենիայում սպանվել է մահմեդական հայտնի քարոզիչը, որի մզկիթ այցելում էին արմատականները: Ոստիկանությունից հայտնել են, որ Իբրահիմ Իսմայիլը եւ եւս երեք մարդ սպանվել են մեքենայում՝ Մոմբասա նավահանգստային քաղաքում, որը երկրի մահմեդական համայնքի կենտրոնն է:
Իսմայիլը համարվում էր Աբուդ Ռոգոյի իրավահաջորդը, որին մեղադրում էին սոմալիական իսլամական «Աշ Շաբաբ» խմբավորման հետ կապերի մեջ, որը նախորդ ամիս արյունոտ ահաբեկչություն էր կազմակերպել Նայրոբիի «Ուեսթեյգ» առեւտրի կենտրոնում՝ առնվազն 67 հոգու կյանք խլելով:
Ասում էին, թե Իսմայիլը միջոցներ էր հավաքում եւ գրոհայինների ընտրում արմատական խմբավորման համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռոգոյին եւս սպանել էին 2012թ. օգոստոսին: Երկու սպանված հոգեւորականներն էլ քարոզում էին Մոմբասայի «Մասջիդ Մուսա» մզկիթում:




























