Լոնդոնում մրցանակաբաշխության ընթացքում պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, որը նախորդ տարվա հոկտեմբերին տուժել էր «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումից՝ գլխի վնասվածք ստանալով, Աննա Պոլիտկովսկայայի մրցանակ է ստացել։

Յուսուֆզայը մրցանակն ստացել է խիզախության համար։

Աղջիկը սեպտեմբերի վերջին Հարվարդի համալսարանի կողմից  արժանացել էր  նաեւ «տարվա հումանիստ» կոչմանը։ Նա ընդգրկված է նաեւ Անդրեյ Սախարովի անվան մրցանակի 2013թ. հավակնորդների ցանկում, ինչպես նաեւ Նոբելյան խաղաղության մրցանակի 259 թեկնածուների ցանկում, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»։

Պոլիտկովսկայայի մրցանակը սահմանվել է միջազգային իրավապաշտպանական RAW in War (Reach All Women in War)կազմակերպության կողմից։ Այն տրվում է հակամարտության գոտիներում աշխատող կանանց։ Նախորդ տարվա մցանակակիր էր հայտարարվել լրագրողուհի Մարի Կոլվինը, որը զոհվել էր Սիրիայի Հոմս քաղաքի ռմբակոծման ընթացքում։