Սիմֆերոպոլում տապալել են միջազգային համաժողովը, որը կազմակերպել է իսլամիստական «Հիբզ-ուտ-Թահրիր» կազմակերպությունը:

Միջոցառումը պետք է կայանար Ղրիմի ակադեմիական ուկրաինական երաժշտական թատրոնում, սակայն  դրա ղեկավարությունը վերջին պահին չեղյալ է հայտարարել համապատասխան պայմանագիրը: Այսօր առավոտյան Լենինի անվան հրապարակում են հավաքվել համաժողովի 300-1000 մասնակիցներ, որոնք մեղադրանքներ են հնչեցրել ուկրաինական իշխանությունների հասցեին, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Համաժողովի մասակիցներին պետք է ներկայացնեին աշխարհում եւ հետխորհրդային տարածքում իսլամիստական «Հիբզ-ուտ-Թահրիր» կազմակերպության գործունեության մասին:

Կազմակերպության նպատակն է վերականգնել Խալիֆայությունը: Այն արգելված է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: