Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանն արծարծվել են Գերմանիա-Արցախ փոխհարաբերությունների զարգացմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր: