Հրշեջների մոտ 30 հաշվարկներ երկուշաբթի արգելափակել են Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նստավայրի մուտքերը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Այդ տեղեկատվության համաձայն՝ բելգիացի հրշեջները ցանկանում են հասնել այն միջոցների ավելացմանը, որոնք առանձնացվում են հակահրդեհային ծառայության ֆինանսավորման համար: Այդ նպատակով հրշեջներն արտակարգ հանդիմում են պահանջում նիստի հավաքված նախարարների կաբինետի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրանք հայտարարել են, որ պահանջում են ընդամենը 10 րոպե, որպեսզի հայտարարեն իրենց մտավախությունների եւ խնդիրների մասին:





























