Արգենտինայի առաջնորդ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին սուբդուրալ հեմատոմայի հեռացման վիրահատություն են անցկացրել, որը առաջացել էր գլխի վնասվածքից հետո դեռ օգոստոսին: Վիրահատությունը, որն իրենից ներկայացնում էր ուղեղի եւ գանգոսկրի միջեւ կուտակված արյան հեռացում, բարեհաջող է ընթացել:
Այս պահին հանրապետության ղեկավարը վերականգնվում է անզգայացումից հետո:Ինչպես հաղորդում է արգենտինական Buenos Aires Herald թերթը, լիարժեք ապաքինման համար մեկ ամիս կպահանջվի, որի ընթացքում բժիշկները նախագահին խորհուրդ չեն տալիս աշխատել:Վիրահատության ընթացքում իշխանամետ ակտիվիստները կանգնած էին հիվանդանոցի մոտ ցուցանակներով: Ցուցանակներում ասվում էր «Պինդ կաց Քրիստինա», «Երկիրը քեզ հետ է», հաղորդում է NEWSru.com-ը:Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուն չեղյալ է համարել այցը Ֆրանսիա ու վերադարձել է երկիր, որպեսզի Քիրշների արձակուրդի ընթացքում ստանձնի նրա պարտականությունները:





























