Լիտվայի Սեյմի պատգամավոր Ալգիրդաս Պատացկասը ձերբակալվել է խանութից գողություն կատարելու կասկածանքով: Նրան ձերբակալել են Hyper Maxima առեւտրի կենտրոնում: Նրան կասկածում են լամպ եւ «Բազարնիե» արեւաձաղկի փաթեթ գողանալու մեջ:
Նրա կուսակից Յոնաս Վարկալան հայտարարել է, որ պատգամավորը գողության մեջ մեղավոր չէ: Նրա խոսքով՝ արեւածաղիկը պատկանել է հենց պատգամավորին: Ինչ վերաբերում է լամպին, ապա նա այն խանութ է բերել որպես օրինակ, հետո համեմատելով՝ նա շփոթել է խանութի օրինակի հետ եւ իր հետ դուրս տարել, փոխանցում է «Delfi.lt»-ն:
Մինչդեռ պատգամավորը հայտարարություն է տարածել, որում խոստովանել է իր մեղքը: Նա պատմել է, որ ոստիկանությունը իրեն կարճ ժամանակով ձերբակալել է, հետո՝ բաց թողել: Նա նաեւ խոստովանել է, որ «սիրում է գողանալ»:





























