Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հրաժարական է տվել՝ իր դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ առաջարկը երկրի խորհրդարանի կողմից մերժվելուց հետո:
Ոսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցի նպատակահարմարության համար հոկտեմբերի 7-ին անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում 126 պատգամավոր «դեմ» է քվեարկել, եւ միայն 25-ը՝ «կողմ», հայտնում է Romania-insider.com-ը:
Վարչապետ Վիկտոր Պոնտան ընդունել է Ոսկանյանի հրաժարականը: Նա միաժամանակ հավելել է, որ գոհ է նախարարների, այդ թվում՝ Ոսկանյանի աշխատանքից, հայտնում է actmedia գործակալությունը:
Ոսկանյանն ինքը իր քայլը բնութագրել է որպես «պատվավոր հրաժարական»:





























