Բաքվում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները՝ կապված ընտրության օրը կամ դրան հաջորդող օրերին սպասվող ցույցերի հետ:
«Չնայած որ ԱՄՆ դեսպանատունը զանգվածային անկարգություններ չի սպասում, այնուամենայնիվ, ԱՄՆ քաղաքացիները պետք է միշտ տեղյակ լինեն տեղի ունեցողից եւ մտածեն սեփական անվտանգության մասին ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ դրանից հետո: Անգամ խաղաղ ցույցերը կարող են զանգվածային անկարգության վերածվել»,-ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեռեւս առավոտից ադրբեջանցիները հայտարարում են քվեարկության ընթացքում տեղի ունեցող կոպտագույն սխալների մասին:





























