Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարելիք այցից մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է Գերմանիայում թուրքերի համար համալսարան բացել, որտեղ իր հայրենակիցները կարող են թուրքական կրթություն ստանալ: Էրդողանը իր ասածը բացատրել է նրանով, որ դա կարեւոր է թուրքերին գերմանական հանրությանը ինտեգրելու համար, հաղորդում է գերմանական Hamburger Abendblatt թերթը:

Պարբերականը նշում է, որ Էրդողանը գերմանական ԶԼՄ-ներին ասել, որ «Գերմանիան չի հասկանում ժամանակի ոգին: Գերմանիայում բնակվող շատ թուրքեր պատշաճ կերպով չեն տիրապետում թուրքերենին: Բայց մարդը պետք է առաջին հերթին լավ իմանա մայրենի լեզուն»:

Ըստ թերթի՝ Էրդողանը չի կորցրել պահն ու պահանջել է, որ Թուրքիային լիակատար իրավունքներով ընդունեն Եվրամիություն: