Նիդերլանդների իշխանությունները ներողություն են խնդրել Ռուսաստանից՝ Հաագայում ռուսական դեսպանատան աշխատակից Դմիտրի Բորոդինին ձերբակալելու համար: Ոստիկանության տվյալներն ուսումնասիրելով՝ ԱԳ նախարարը եկել է այն եզրակացության, որ Բորոդինին ձերբակալել են Վիեննական կոնվենցիան խախտելով, որն ապահովում է  նրան դիվանագիտական իմունիտետը:

Ավելի վաղ հոկտեմբերի ութին Մոսկվայում Հոլանդիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ, որտեղ նրան էին հանձնել բողոքի նոտա, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Հիշեցնենք, որ շարքային միջադեպը երկու երկրների միջեւ դիվանագիտական սկանդալի պատճառ է հանդիսացել: