Փաստը, որ Գուանտանամո բանտի դատապարտյալներն ուղարկվել են Վրաստան, վիրավորանք է երկրի հասցեին: Նման կարծիք է հայտնել Ժողովրդի կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին:

Ինչպես ասված է կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ, ԱՄՆ-ը Վրաստանը դիտարկում է որպես մի մեծ բանտ:

«Այն, որ Գուանտանամոյում բնակվողները ապրելու են մեզ մոտ ազատ կերպով, վկայում է, որ ԱՄՆ-ը Վրաստանը դիտարկում է որպես մի մեծ բանտ: Դա վիրավորական է մեզ համար եւարտացոլում է իրականությունը: Վրաստանն իսկապես մի մեծ բանտ է»,- ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, Դավիթաշվիլիի կուսակցությունը գտնում է, որ Գուանտանամոյից դատապարտյալների տեղափոխումը ահաբեկչության վտանգ է ստեղծում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Գուանտամանոյի երեք դատապարտյալներ տեղափոխվելու են Վրաստան: Ինչպես հայտնել է ՆԳ փոխնախարար Շոթա Ուտիաշվիլին, նախկին դատապարտյալները մերձավորարեւելյան երկրների քաղաքացիներ են: «Նրանք ազատ են լինելու, ապրելու են որպես շարքային քաղաքացիներ եւ մշտական կապ են ունենալու իրենց ընտանիքների հետ»: