ԱՄՆ-ում պաշտոնանկ է արվել ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Թիմ Ջարդինան, ով պատասխանատու է միջուկային ուժերի համար: ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ փոխծովակալի աշխատանքից ազատման պատճառը նրա նկատմամբ վարվող հետաքննությունն է:
Նա կասկածվում է Այովա նահանգի խաղատներից մեկում խաղի ժամանակ 1,5 հազար դոլարի կեղծ խաղաքար օգտագործելու համար: Ջարդինան իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել այս տարվա հունիսին:
Հետաքննությունից հետո Ջարդինան ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից: Բացի այդ, իջեցվել է նրա զինվորական կոչումը՝ փոխծովակալից դարձնելով կոնտր-ծովակալ, հաղորդում է Lenta.ru-ն:
Associated Press-ի փոխանցմամբ՝ սա աննախադեպ երեւույթ է ԱՄՆ ռազմածովային ուժերում: Ջարդինոյին պաշտոնանկ անելու թույլտվությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:





























