Բարաք Օբաման հայտարարել է, որ Ջանեթ Յելենը նշանակվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում, որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները: Այժմ Յելենը զբաղեցնում է ԴՊՀ ղեկավարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը:
Իր որոշման մասին հայտարարելով՝ Օբաման իր հարգանքն ու պատկառանք է հայտնել Բեն Բերնարկեին, որը կառույցը ղեկավարում է 2006թ փետրվարի մեկից: Նրա լիազորություններն ավարտվում են հունվարի վերջին: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա Յելենին համարում է երկրի ամենաականավոր տնտեսագետներից եւ քաղաքական գործիչներից մեկը: Յելենի՝ այս պաշտոնում նշանակվելը հաստատել է ԱՄՆ Կոնգրեսի սենատը: ԴՊՀ ղեկավարը ԱՄՆ տնտեսությունում ամենահզոր կերպարներից է:
Ջանեթ Ելենը հրեական արմատներ ունի եւ հուդաիզմ է դավանում: Նրա ամուսինը հայտնի ամերիկացի տնտեսագետ, Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, 2001-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջորջ Ակերլոֆն է:





























