Լոն Սնուդենը՝ Էդվարդ Սնոուդենի հայրը, այսօր՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան, ժամանել է Մոսկվա: Օդանավակայանում նա ճեպազրույց է անցկացրել, որին մասնակցել է նաեւ նրա որդու փաստաբան Անատոլի Կուչերենան:
Լրագրողների հետ հանդիպմանը Լոնը կրկին շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին եւ այդ երկրի նախագահին: Նա պատմել է, որ Ռուսաստանում Կուչերենայի հյուրն է եւ հուսով է, որ մանրամասնորեն կծանոթանա իր որդու գործին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Հոնգկոնգ էր փախել այս տարվա մայիսին: Օգոստոսի մեկին ռուսական իշխանությունները նրան մեկ տարով Ռուսաստանի տարածքում ժամանակավոր կացարան տրամադրելու փաստաթուղթ էին տրամադրել:





























