Չեխիայում աղմկահարույց սկանդալ է հասունացել: Պապարացիները նկարահանել են երկրի նախագահ Միլոշ Զեմանի դստերը՝ 19-ամյա Կատերինա Զեմանովային չափազանց նման աղջկան՝ ավելի շատ օրգիա հիշեցնող խնջույքին մասնակցելիս:

Ճերմակ բլուզով եւ սեւ կարճ շրջազգեստով աղջիկը ջրի երկու կաթիլի պես նման է նախագահի դստերը: Նա ընկերների հետ մասնակցում էր Պրահայի գիշերային ակումբներից մեկում  PartyHardcore.com կայքի կազմակերպած խնջույքին:

Տեսանյութում պարզ երեւում է, որ նրա կողքին մերկ տղամարդիկ են պարում, իսկ մի քանի մետր այն կողմ մասնակից աղջիկներից մեկը սեքսով է զբաղվում միանգամից մի քանի տղամարդկանց հետ: Կատերինա Զեմանովան ամեն ինչ հերքում է: «Դա ես չեմ, նկարները սարքովի են»,- հայտարարել է նա:

Նկարներն ու տեսանյութը առաջինը հրապարակած  Extra.cz կայքի խմբագիր Պավել Նովոտնին հակառակն է պնդում, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով  Daily Mail-ը: Ըստ նրա՝ անգամ դեմքի պեպեններ են միատեսակ:

Լուսանկարների աղջկա եւ Կատիի անգամ մակերեսային համեմատությունը ցույց է տալիս, որ իրավացի են պապարացիները, այլ ոչ թե նախագահի դուստրը: