Պակիստանում երկրորդ անգամ են ձերբակալել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, հաղորդում է Reuters-ը: Դատարանի կարծիքով՝ Մուշարաֆն անձամբ է պատասխանատու 2007թ.-ին «Կարմիր մզկիթի» վրա հարձակման ժամանակ ավելի քան 100 հոգու սպանության համար:

Նախօրեին Պակիստանի Գերագույն դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել Մուշարաֆին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

2013թ.-ի մարտին Մուշարաֆը ձերբակալվել էր իշխանությունը գրավելու, պետական դավաճանության, Պակիստանի Գերագույն դատարանի անօրինական արձակման եւ  անօրինական պատիժների իրագործման մեղադրանքով: Ավելի ուշ Մուշարաֆին մեղադրել են Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության մեջ: