2015թ. Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերին: Այդ մասին հոկտեմբերի 10-ին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Վրաստանը մեզ առաջարկել է իրեն ընդգրկել Արագ արձագանքման ուժերի կազմում, եւ մենք ընդունել ենք առաջարկը: Վրացական ստորաբաժանումները կմիանան 2015թ.»,- ասել է նա:

Ռասմուսենը նշել է, թե Վրաստանը, որպես դաշինքի գործընկեր, առաջին անգամ է միանում, հաղորդումէ  «ՌԻԱ Նովոստին»:

Ռասմուսենը նշել է, թե նոյեմբերին կայանալիք Steadfast Jazz վարժանքներին մասնակցելու են նաեւ Ուկրաինան եւ Ֆինլանդիան: Միջոցառմանը կմասնակցի 28 երկրի 6 հազար զինծառայող: