Չինացին, որի լնդերը սեւացել են, մելանոմայի հազվադեպ հանդիպող դրսեւորմամբ է հիվանդ:
45-ամյա տղամարդու լնդերը չորս շաբաթում սեւացել են, ինչի արդյունքում որոշել է դիմել մասնագետի: Ի տարբերություն սովորական մելանոմայի, որը դեպքերի 50% -ի պարագայում հանդիպում է գլխին եւ պարանոցին ու պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, բերանի խոռոչինը ճառագայթման հետ կապ չունի:
Լնդերի ախտահարվածության հատվածը 1,5х4 սմ է, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով բժիշկներին: Նրան լորձաթաղանթի մելանոմա են ախտորոշել:
Բժիշկները նշել են, որ այն չի հասցրել տարածվել եւ հեռացրել են ախտահարված լնդերը:





























