Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիսլավ Բաումգերտներին կփոխանցի Ռուսաստանին այն դեպքում, եթե նրան այնտեղ ձերբակալեն եւ հետաքննություն սկսեն: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընդ որում, Բելառուսի նախագահի խոսքով՝ «Ուրալկալիի» առանցքային բաժնետեր Սուլեյման Քերիմովին հուզում է միայն շահույթ ստանալը, այլ ոչ թե ձեռնարկության ճակատագիրն ու կոլեկտիվը:
Չնայած այդ ամենի, Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ներել Քերիմովին «Բելառուսական կալիումային գործարանում ոչ գործընկերային գործողությունների համար», սակայն հետաքննությունը շարունակվելու է:
Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ իրեն առաջարկել են հինգ մլրդ դոլարի կաշառք՝ «Բելառուսկալին» ցածր գնով վաճառելու դիմաց, հաղորդում է BFM.RU-ն:
Բելառուս նախագահը չի նել, թե ով է իրեն նման պարգեւատրում առաջարկել, սակայն մանրամասնել է դրա պայմանները:





























