ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները՝ հանրապետականների ներկայացուցիչը, պայմանավորվել են շարունակել բյուջեի վերաբերյալ բանակցությունները:

Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Reuters-ը՝  վկայակոչելով Ջոն Բեյների մամուլի քարտուղար Մայքլ Սթիլին: Ըստ նրա՝ կողմերը մտադիր են պետական բյուջեի ընդունման հարցում փոխզիջման հասնել: Այլ մանրամասներ մամուլի քարտուղարը չի հաղորդել, հայտնում է rbc-ն:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը դիմել էր ԱՄՆ-ի կառավարությանը՝ ԱՄՆ-ի պետական պարտքի շեմը բարձրացնելու եւ 2014թ. բյուջեն ընդունելու առաջարկությամբ: Սակայն Բ. Օբաման հավանություն չէր տվել այդ գաղափարին: 

ԱՄՆ-ն արդեն 11-րդ օրն է ապրում է նոր ֆինանսական տարում ՝առանց պետբյուջեի ընդունման: Դրա պատճառով 2013թ. հոկտեմբերի 1-ից շարունակվում է  «անջատված մնալ» ամերիկյան պետական ապարատը. բյուջետային ոլորտի  3,4 միլիոն աշխատողներից 800 հազարից ավելին  չվճարվող արձակուրդ է ուղարկվել: