ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին չնախատեսված այց է կատարել Աֆղանստան, որպեսզի քննարկի ԱՄՆ-ի ու Աֆղանստանի միջեւ հակասությունների հետագա լուծումը:
Թե ինչի մասին է խոսքը, առայժմ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ այս այցը կարեւոր քայլ կդառնա երկու երկրների միջեւ անվտանգության համաձայնագրի ստորագրման ճանապարհին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Reuters-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը Աֆղանստանում 2014 թ.-ից հետո, այդ թվում նաեւ օգնություն ցուցաբերել աֆղանական բանակին, սակայն չեն նախատեսում այնտեղ հիմնական ռազմակայաններ ունենալ: Վաշինգթոնը մտադիր է 2013 թ.-ի հոկտեմբերին Քաբուլի հետ անվտանգության հարցերով համաձայնագիր կնքել:





























